ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՆԴԿԱՍՏԱՆ. ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը նշել է Հայաստանի տնտեսությունում ներդրումներ կատարելու առավելությունները` ընդգծելով, մասնավորապես, որ դրան նպաստում է տնտեսության կայուն զարգացումը, օրենսդրական դաշտը, արհեստավարժ աշխատուժի առկայությունը, ինչպես նաեւ տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների իրականացման գործընթացում ՀՀ կառավարության ակտիվ ներգրավվածությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այս մասին Աշոտ Քոչարյանը հայտարարել է Մումբա քաղաքում անցկացված հնդկական արտահանող կազմակերպությունների ֆեդերացիայի կազմակերպած ինտերակտիվ նիստում` նվիրված Հնդկաստանի եւ ԱՊՀ երկրների առեւտրական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցերին: Նիստի ընթացքում Հայաստանի դեսպանը ներկաներին հանգամանորեն ծանոթացրել է Հայաստանի տնտեսական զարգացումներին, ներդրումային քաղաքականությանը, օրենսդրական դաշտին, զբոսաշրջության զարգացման հնարավորություններին, Հայաստանի եւ Հնդկաստանի առեւտրատնտեսական զարգացման ներուժին:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---