Ռուսաստանը պատասխան է սպասում Պուտինի և Օբամայի միջև հեռախոսազրույցի անցկացման ամսաթվի վերաբերյալ

Ռուսաստանը պատասխան է սպասում Պուտինի և Օբամայի  միջև հեռախոսազրույցի անցկացման ամսաթվի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ամերիկյան կողմից պատասխան է սպասում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի միջև հեռախոսազրույց անցկացնելու ամսաթվի վերաբերյալ, լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Ավելի վաղ Պուտինը շնորհավորական հեռագիր է ուղարկել Օբամային՝ ԱՄՆ նախագահի ընտրություններում նրա հաղթանակի կապակցությամբ:

«Մենք առաջարկել ենք ամերիկյան կողմին հնարավոր հեռախոսազրույցի ժամանակային պարամետրեր, որի ընթացքում մեր նախագահը կցանկանար շնորհավորել Օբամային ընտրություններում հաղթանակի առթիվ»,- ասել է Ուշակովը և հավելել, որ հիմա ռուսական կողմը պատասխան է սպասում իր առաջարկին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---