Աշխարհառչակ դիրիժոր Լորին Մաազելը Հայաստանում է![]() 8 նոյեմբերի 2012 - 19:50 AMT PanARMENIAN.Net - Աշխարհառչակ դիրիժոր Լորին Մաազելը քիչ առաջ ժամանեց Հայաստան, այս մասին «Զվարթնոց» օդանավակայանից հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը: Նա վաղը` նոյեմբերի 9-ին, աշխարհի թիվ մեկ նվագախմբի` Ամստերդամի Թագավորական կոնցերտգեբաու նվագախմբի հետ, ելույթ է ունենալու Արամ Խաչատրյան համերգասրահում: «Շատ լավ բաներ եմ լսել այս հրաշալի երկրի մասին և ուրախ եմ ստանալ Երևանում ելույթ ունենալու հրավերը»,- լրագրողներին ասաց նա: Նվագախումբը ելույթ է ունենալու «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում: «Հրավերն ինձ իրոք ուրախացրեց, և ես ժամանակ գտա գալ Հայաստան: Երեկ երեկոյան ելույթ ենք ունեցել Ամստերդամում և պատրաստ ենք վաղվա համերգին»,- եզրափակեց նա: Երևանյան համերգից անմիջապես հետո` նոյեմբերի 10-ին, նվագախումբը նույն Մաազելի ղեկավարությամբ ելույթ է ունենալու Ստամբուլում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |