Իրաքյան Քուրդիստանի նախագահը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությամբ![]() 8 նոյեմբերի 2012 - 20:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունն Էրբիլում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ: Քուրդիստանի նախագահը նշել է, որ նման փոխայցելությունները խթան են հանդիսանում բարեկամ ժողովուրդների միջև կապերի զարգացման համար: Նա ընդգծել է, որ Իրաքյան Քուրդիստանը շահագրգռված է Հայաստանի հետ լայն համագործակցության հաստատումով և խորացումով, ինչպես նաև կողջունի հայկական գործարար ներկայությունը Քուրդիստանում: Գևորգյանը ընդգծել է հարաբերությունների զարգացման հայկական կողմի պատրաստակամությունը: Նա վստահություն է հայտնել, որ հայ- իրաքյան հարաբերություններում Քուրդիստանի հետ փոխգործակցությունը կարող է կարևոր դերակատարում ունենալ: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Բարզանիին` հայ համայնքի նկատմամբ բարեկամական վերաբերմունքի համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |