Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիին![]() 8 նոյեմբերի 2012 - 20:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Սուլեյմանիայում հանդիպել է Իրաքի Հանրապետության նախագահ Ջալալ Թալաբանիի հետ: Փոխվարչապետն Իրաքի նախագահին փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և երկկողմ հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը: Ջալալ Թալաբանին ընդգծել է, որ Իրաքը շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ և ակտիվացմամբ: Նա ողջունեց կողմերի ջանքերը` միջկառավարական հանձնաժողովը կարճ ժամկետներում ձեւավորելու և առաջին նիստը գումարելու ուղղությամբ: Փոխվարչապետը ներկայացրել է հանձնաժողովի նիստի արդյունքները: Անդրադարձ է եղել երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորման անհրաժեշտությանը: Գևորգյանը տեղեկություններ է հաղորդել մի շարք ոլորտներում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Մասնավորապես խոսել են տրանսպորտային, նավթագազային, էներգետիկ և մի շարք այլ ոլորտներում գործակցության հեռանկարների մասին: Իրաքի նախագահը կարևորել համատեղ ջանքերով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը: Նա նաև իր բարեմաղթանքներն է փոխանցել Հայաստանի նախագահին: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |