ԹՈՒՐՔԻԱՆ ՉՈՒՆԻ ԲԱՎԱՐԱՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ 4 մայիսի 2005 - 08:08 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Չեմ Օզդեմիրը հայտարարել է, որ Թուրքիան չունի բավարար նախադրյալներ Եվրամիությանը անդամակցելու համար, հաղորդում է «N 24» ինտերնետ թերթը: Միեւնույն ժամանակ Չեմ Օզդեմիրը նշել է, որ Թուրքիան էական հաջողությունների է հասել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այնուամենայնիվ, նրա խոսքերով, դեռեւս անհրաժեշտ է լրամշակել այդ ոլորտը եւ հնարավորություն տալ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին մուտք գործել թուրքական բանտեր: Նա նաեւ նշել է, որ անհրաժեշտ է պաշտպանել Թուրքիայի կրոնական եւ ազգային փոքրամասնությունների իրավունքները Թուրքիայի մյուս քաղաքացիների հետ մեկտեղ, ինչպես նաեւ սահմանել Թուրքիայում դավանանքի ազատություն: Այդ կապակցությամբ նա նշել է, որ այսօրվա դրությամբ Թուրքիայում չկա ոչ մի տաբու քրդական բնակչության վերաբերյալ: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |