Շարունակվում է «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզսի» 2 աշխատակիցների քրեական գործով դատավարությունը 8 նոյեմբերի 2012 - 21:32 AMT PanARMENIAN.Net - Շենգավիթի դատարանում շարունակվում է մշակութային գործիչ Նարեկ Հարթունյանին և նրա եղբորը՝ Սարո Հարթունյանին, պատկանող մակարոնեղենի ներկրմամբ զբաղվող «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության երկու աշխատակիցների քրեական գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ երեք անձինք մեղադրվում են հարկերից չարամտորեն խուսափելու մեջ: Ըստ ՊԵԿ-ի ներկայացրած ստուգման ակտի, պետությանը պատճառվել է ավելի քան 64 մլն դրամի վնաս, իսկ տույժ-տուգանքները ներառյալ՝ շուրջ 111 մլն դրամի: Մեղադրանքի հիմքում ներառված են նաև շուրջ 45 անձանց վկայություններ: Այժմ նրանք հարցաքննվում են դատարանում: Թեպետ դատարանն ամեն միջոց ձեռնարկում է վկաների ներկայությունն ապահովելու համար, անգամ նրանց բերման ենթարկելու որոշումներ կայացնում, այդուհանդերձ վերջին նիստին, օրինակ, դատարան էր ներկայացել մեկը՝ Արաբկիրում գտնվող մի խանութի տնօրեն, ով նշեց, որ «Ցար» ապրանքանիշի մակարոնեղեն ստացել է և որքան անգամ ստացել է, նույնքան էլ իրեն ներկայացվել են հաշիվ ապրանքագրեր: Սակայն ինչպես շատ այլ վկաների պարագայում, այս անգամ էլ հակասություն կար վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև: Քննիչի մոտ հարցաքննվելիս նա նշել էր, որ 40.000 դրամի ապրանք ստանալիս իրեն չեն տրվել հաշիվ ապրանքագրեր: Սակայն դատարանում վկան նշեց, որ հաշիվ-ապրանքագրեր միշտ ստացել է: Դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը՝ նշելով, որ դատավարության վերջում դարձյալ միջոցներ կձեռնարկի վկաներին դատարանում հարցաքննելու ուղղությամբ: Դատախազը հրապարակել է դատարան չներկայացած 8 վկաների նախաքննական ցուցմունքները: Ապացույցները կհետազոտվեն մյուս դատական նիստին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |