ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստան է ժամանում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Տալվիտիեն: Այցի ընթացքում նախատեսվում են Հ.Տալվիտիեի հանդիպումները ՀՀ նախագահի, Հայաստանի խորհրդարանի խոսնակի, ՀՀ ԱԳ նախարարի, ինչպես նաեւ Հայաստանում ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպանների, Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատարի եւ որոշ հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ: Մայիսի 6-ին ԵՄ հատուկ ներկայացուցիչը կմեկնի Հայաստանից:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---