Մոսկվայում շարունակվում են «Հայաստանի գաղտնիքները» շարքի երեկոները

Մոսկվայում շարունակվում են «Հայաստանի գաղտնիքները» շարքի երեկոները

PanARMENIAN.Net - 2012թ. նոյմեբերի 30-ին Մոսկվայում տեղի կունենա «Ռուսաստան-Հայաստան. Երաժշտական մշակույթների երկխոսություն» համերգը:

Համերգն անցնում է Միքայել Հայրապետյանի «Հայաստանի գաղտնիքները» նախագծի, ինչպես նաև Ռուսաստանի երկու առաջատար բուհերի՝ Գուբկինի անվան Նավթի և գազի պետական համալսարանի և Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայի համագործակցության շրջանակներում:

«Հայաստանի գաղտնիքները» նախագիծն ու Միքայել Հայրապետյանը զբաղվում են հայկական դասական երաժշտության քարոզչությամբ: Համերգին կներկայացվեն ռուսական և հայկական դասական երաժշտության հայտնի ստեղծագործություններ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---