WBC նախագահը պնդում է, որպեսզի Սաուլ Ալվարեսը հանդիպի Մարտիրոսյան-Լարա մարտի հաղթողի հետ![]() 9 նոյեմբերի 2012 - 10:43 AMT PanARMENIAN.Net - WBC նախագահ Խոսե Սուլեյմանը պնդում է, որպեսզի WBC վարկածով առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սաուլ Ալվարեսը հանդիպի Մարտիրոսյան-Լարա մենամարտի հաղթողի հետ: Նշվում է, որ Ալվարեսը ռինգ կվերադառնա 2013-ի մայիսի 4-ին: Իր նախորդ մենամարտն Ալվարեսն անցկացրել է սեպտեմբերի 15-ին` տեխնիկական նոկաուտով հաղթելով Խոսեսիտո Լոպեսին: Ավելի վաղ Golden Boy Promotions ընկերությունը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Ալվարեսի մրցակիցը կարող է դառնալ այս երեք բռնցքամարտիկներից մեկը` Միգել Կոտտո, Ֆլոյդ Մեյվեզեր կամ Սերխիո Մարտինես, հաղորդում է allboxing.ru-ն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |