Նաիրա Զոհրաբյանը հերքում է. ԲՀԿ-ն Կարեն Կարապետյանին ոչինչ չի առաջարկել

Նաիրա Զոհրաբյանը հերքում է. ԲՀԿ-ն Կարեն Կարապետյանին ոչինչ չի առաջարկել

PanARMENIAN.Net - ԲՀԿ-ն «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն Կարապետյանի հետ որևէ բանակցություն չի վարել և չի առաջարկել նրան դառնալ նախագահի թեկնածու կամ ստանձնել վարչապետի պաշտոնը: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հերքեց այս մասին մամուլում տարածված լուրերը:

«Պաշտոնապես հայտարարվել է, թե ինչու էր Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում: «Տարվա մարդ» մրցանակը ստանալուց հետո նա երեկ ժամանել է Հայաստան: Իսկ մնացածը կատարյալ անհեթեթություն է և հերթական ապատեղեկատվությունը»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք՝ «Հրապարակ» օրաթերթը գրել է, որ իրենց տեղեկություններով, Մոսկվայում գտնվող ԲՀԿ-ական էլիտան փորձում է համոզել «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն Կարապետյանին՝ համաձայնել դառնալ նախագահի թեկնածու կամ ստանձնել վարչապետի պաշտոնը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---