Մոսկվան խոչընդոտներ չի տեսնում Վրաստանի ԱՊՀ վերադառնալու համար

Մոսկվան խոչընդոտներ չի տեսնում Վրաստանի ԱՊՀ վերադառնալու համար

PanARMENIAN.Net - Մոսկվան խոչընդոտներ չի տեսնում Վրաստանի ԱՊՀ վերադառնալու համար: Այդ մասին նոյեմբերի 9-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը: «Մենք ուշադիր հետևում ենք Թբիլիսիից հնչող հայտարարություններին, ԱՊՀ-ից դուրս գալու նախաձեռնությունը պատկանում էր Վրաստանին»,-ասել է Միխայիլ Եվդոկիմովը:

Ըստ նրա, ԱՊՀ վերադառնալու համար Վրաստանը պետք է դիմում ներկայացնի: «Չեմ տեսնում, թե ինչու վրացական ղեկավարության նման դիմումը չի կարող դրական գնահատվել»,-ասել է դիվանագետը՝ հավելելով, որ նման որոշումները պետք է ընդունվեն ԱՊՀ պետությունների ղեկավարների մակարդակով, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---