Կոնվերս Բանկն առաջարկում է «գոլեր» խփել ու «Ռեալ Մադրիդ-Բարսելոնա» խաղը դիտելու հնարավորություն ստանալ 9 նոյեմբերի 2012 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ից իրականացնելով անկանխիկ գործարքներ Կոնվերս Բանկի VISA քարտերով, քարտապանները կհավաքեն «գոլեր» և հնարավորություն կստանան շահելու Կոնվերս Բանկի գլխավոր մրցանակը՝ երկու անձի համար նախատեսված եռօրյա ուղևորություն դեպի Մադրիդ և հնարավորություն դիտելու էլ-կլասիկոն՝ «Ռեալ Մադրիդ – Բարսելոնա» ֆուտբոլային խաղը՝ 2013թ. մարտի 3-ին: Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է պարզապես ցանկացած գնման դիմաց վճարել Կոնվերս բանկի Վիզա քարտով և յուրաքանչյուր 1000 դրամը գերազանցող գործարքի դիմաց վաստակել 1 «գոլ»: Ամենաշատ գոլեր հավաքած քարտապանն էլ հենց կշահի ուղևորությունը: 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած քարտապանները կշահեն հեռուստացույցներ, իսկ մյուս 50 ակտիվ քարտապանները սիրելի ֆուտբոլային ակումբների լոգոտիպերով գնդակներ և վզկապներ: «Ակցիայի նպատակն է խթանել քարտապանների անկանխիկ վճարումները», պարզաբանել է բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը: Ըստ ակցիայի պայմանների՝ քարտապանի կողմից նույն օրվա ընթացքում միևնույն առևտրային կետից կատարած մեկից ավելի գնումները կդիտարկվեն որպես մեկ գործարք և դրանց դիմաց կհաշվարկվի 1 «գոլ»: Ակցիան գործում է մինչև 2013թ. փետրվարի 1-ը: Նշենք, որ Կոնվերս Բանկի քարտերը նաև մասնակցում են Կոնվերս Միավորներ ծրագրին, երբ անկանխիկ գործարքներից կուտակվում են բոնուսային միավորներ, որոնք հետագայում ենթակա են փոխանակման տարատեսակ նվերների հետ: «Կոնվերս Գոլ» ակցիային մասնակցությունը չի սառեցնում «Կոնվերս միավորների» կուտակումը, ինչը նշանակում է, որ ձեր քարտն աշխատում է կրկնակի՝ կուտակելով Ձեզ համար և միավորներ, և գոլեր: Միևնույն ժամանակ Կոնվերս Բանկի քարտերը հնարավորություն են տալիս օգտվելու զեղչերից՝ տարբեր առևտրի և սպասարկման կետերում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում |