ԱՄՀ-ն տեսնում է համաշխարհային տնտեսության կայունացման նշաններ

ԱՄՀ-ն տեսնում է համաշխարհային տնտեսության կայունացման նշաններ

PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսության աճը, դատելով ամեն ինչից, կայունանում է վերջին ժամանակներն ընդունված եվրագոտու պարտքային ճգնաժամի հետ պայքարի միջոցներից հետո, բայց տնտեսական ակտիվությունը թույլ է մնում, կարծում է Արժույթի միջազգային հիմնադրամը:

Հինգշաբթի օրն ընդունված զեկույցում, որը պատրաստվել է «Մեծ քսանյակի» ֆինանսների նախարարի գագաթնաժողովի համար, ԱՄՀ-ն նախազգուշացնում է, որ եվրագոտու ճգնաժամը և ԱՄՆ-ում քաղաքական փակուղու սպառնալիքն ամենամեծ ռիսկերն են համաշխարհային տնտեսության համար:

Հիմնադրամը նախազգուշացրել է, որ ԱՄՆ տնտեսությունը կարող է կրկին ռեցեսիայի ենթարկվել, եթե Կոնգրեսը չկարողանա կանխել հարկերի միաժամանակյա բարձրացումը և հաջորդ տարվա սկզբին կառավարական ծախսերի կրճատումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---