Լկտիություն նորվեգական ձևով. 77 հոգու մարդասպանը բողոքում է նոութբուքից օգտվելու հնարավորությունից զուրկ լինելուց

Լկտիություն նորվեգական ձևով. 77 հոգու մարդասպանը բողոքում է նոութբուքից օգտվելու հնարավորությունից զուրկ լինելուց

PanARMENIAN.Net - Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկն անընդունելի է համարում կալանավայրի իր պայմանները: Նա բողոք է ներկայացրել երկրի ուղղիչ հաստատությունների վարչությանը՝ պնդելով, որ իր իրավունքները խախտվում են:

Դժգոհության պատճառը նրա կալանքի պայմանների խստացումն է: Օրինակ, Բրեյվիկին զրկել են նոութբուքից օգտվելու իրավունքից, խստացրել են նամակագրության հսկողությունը:

Բրեյվիկը գտնում է, որ այդպիսով խախտվում է նրա ինքնարտահայտման իրավունքը:

Հանցագործի բանտախուցը բաղկացած է երեք սենյակներից 8 քմ մակերեսով յուրաքանչյուրը՝ ննջարան, աշխատասենյակ և մարզասենյակ վազքուղիով: Շփումները մարդկանց հետ սահմանափակվում են բանտապահների հետ մի քանի րոպեների շփումով: Օրական մեկ ժամ նա միայնակ կարող է անցկացնել ներքին բակում: Շաբաթական մեկ անգամ նա կարող է այցելուներ ընդունել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---