Լոնդոնցի մասնագետները պնդում են, որ ստեղծել են առաջին անվտանգ պատվաստանյութը ՄԻԱՎ-ի դեմ

Լոնդոնցի մասնագետները պնդում են, որ ստեղծել են առաջին անվտանգ պատվաստանյութը ՄԻԱՎ-ի դեմ

PanARMENIAN.Net - Անգլիացի մասնագետները պնդում են, որ ստեղծել են առաջին անվտանգ պատվաստանյութը ՄԻԱՎ-ի դեմ, հայտնում է LFpress.com-ը: Մշակումը պատկանում է դոկտոր Չիլ Կան Ենին Լոնդոնի Արևմտյան համալսարանից:

Իր հետազոտությունները նա սկսել է 20 տարի առաջ: Պատվաստանյութերը արդեն փորձարկվել են 24 կամավորների վրա, որոնք տառապում են այդ հիվանդությամբ:

Փորձարկումների երկրորդ փուլը կսկսվի հաջորդ գարնանը: Հետազոտություններին աջակցում է կորեական Sumagen Co. Ltd. ընկերությունը:

Այսօր առկա դեղորայքը, որոնց համար մոտ 6 մլրդ դոլար է հատկացվում, հիվանդությունը դարձրել է ավելի շուտ խրոնիկ, քան մահացու: Իսկ այս պատվաստանյութն առաջինը չէ, սակայն դոկտորն առաջինն է կիրառում վիրուսն ամբողջությամբ, ոչ թե հատվածաբար:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---