Գալյա Նովենցի մասին ֆիլմի աշխատանքները կավարտվեն մյուս տարվա ապրիլին 9 նոյեմբերի 2012 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Դերասանուհի Գալյա Նովենցի մասին ֆիլմի աշխատանքները կավարտվեն մյուս տարվա ապրիլին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց ֆիլմի հեղինակ, «ՀայART» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը: «Ֆիլմը նախատեսվում էր ավարտել մինչև տարեվերջ, սակայն վերջնական արդյունքը դեռևս պատրաստ չէ»,- նշեց նա: Ռիտա Շառոյանը Գալյա Նովենցի մասին ֆիլմը սկսել է նկարահանել գարնանը, երբ դերասանուհին կրկին Երևանում էր, հասցրել է հանդիպել և վերջին անգամ զրուցել նրա հետ: Կինոժապավենը հենց այդ հանդիպման և այլ արխիվային նյութերի հիման վրա է պատրաստվել: Ֆիլմը «Խոսիր ինձ հետ» ֆիլմաշարի հերթական կարճամետրաժ ժապավենն է, որոնք պատրաստում է «ՀայART» մշակութային կենտրոնը: «Խոսիր ինձ հետ» ֆիլմաշարի մաս են կազմում նաև Հրանտ Մաթևոսյանի, Հովհաննես Չեքիջյանի և այլ մեծերի մասին ավելի քան 7 ֆիլմերը, ինչպես նաև «Արմեն Ջիգարխանյան» ֆիլմը, որի պրեմիերան տեղի ունեցավ այս տարվա հոկտեմբերի 3-ին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա |