ԳԵՐՀԱՐԴ ՇՐՅՈԴԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՍԱՏԱՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

PanARMENIAN.Net - Գերմանիայի դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերը հավանություն է տվել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիբ Էրդողանի նախաձեռնությանը Հայոց ցեղասպանության փաստերի հետազոտման պատմական հանձնաժողով ստեղծելու մասին: Այդ մասին Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերհարդ Շրյոդերը, հաղորդում է Reuters-Անկարան: Զրույցի ընթացքում Գերմանիայի կանցլերը 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» չի անվանել: Շրյոդերը նշել է նաեւ, որ Թուրքիայում առկա է ազգային փոքրամասնությունների իրավիճակի բարելավում եւ կոչ է արել Թուրքիային շարունակել բարեփոխումները: Նա նաեւ աջակցել է Էրդողանին ԵՄ կողմից Հյուսիսային Կիպրոսին 259 մլն դոլարի ֆինանսական օգնության տրամադրման հարցում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---