Իրանի պաշտպանության նախարարը հաստատել է Պենտագոնի հայտարարությունը

Իրանի պաշտպանության նախարարը հաստատել է Պենտագոնի հայտարարությունը

PanARMENIAN.Net - Իրանի պաշտպանության նախարարը հաստատել է Պենտագոնի հայտարարությունն այն մասին, որ Պարսից ծոցում իրանական երկու կործանիչ կրակել են ամերիկյան անօդաչու ինքնաթիռի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Ալ Ջազիրան:

«Անցած շաբաթ Պարսից ծոցով Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածք է մտել անհայտ ինքնաթիռ, որը մեր զինված ուժերի խելացի և վճռական գործողությունների արդյունքում ստիպված էր հեռանալ», - ասել է Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին:

Պենտագոնը հայտարարել է, որ իրանական գնդակոծումից հետո անօդաչուն անհետացել է և զգուշացրել` ԱՄՆ -ը պատրաստ է տարածաշրջանում պաշտպանել իր զինուժը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---