Լոնդոնը դեմ է ԵՄ-ում բանկային միություն ստեղծելուն

Լոնդոնը դեմ է ԵՄ-ում բանկային միություն ստեղծելուն

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան նախազգուշացրել է Եվրամիության այլ երկրներին միասնական Եվրոպայում բանկային միություն ստեղծելու հնարավոր արգելափակման մասին, գրում է Financial Times-ը:

Բանկային միությունը նախատեսում է եվրագոտու բանկային ոլորտում հսկիչ մարմնի ստեղծում, որի մեջ տվյալ պահին մտնում են ԵՄ 27 երկրներից 17-ը, սակայն հիմա քննարկվում է Եվրոպայի բոլոր բանկերի վրա նման կարգավորիչի լիազորությունները տարածելու հնարավորությունը:

Մեծ Բրիտանիան չի մասնակցի ԵՄ առաջարկած սխեմային: Լոնդոնը պահանջում է լրացուցիչ պաշտպանության ստեղծել այն երկրների բանկերի համար, որոնք չեն մտնում եվրագոտու մեջ: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքսը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---