Վերջին 24 ժամում 11.000 սիրիացի լքել է երկիրը![]() 9 նոյեմբերի 2012 - 21:44 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի տվյալներով վերջին 24 ժամում 11.000 սիրիացի լքել է երկիրը: Այս մասին հաղորդում է Fox News-ը` հղում կատարելով Associated Press-ին: ՄԱԿ -ի Փախստականների գործակալության մամուլի քարտուղար Ադրիան Էդվարդսը հայտնել է, որ փախստականները հատել են թուրքական սահմանը, անցել Սանլիուրֆա մարզի տարածք: «Մարդիկ փախչում են Սիրիայի բանակի և ապստամբների բախումներից: Նրանցից ավելի քան 70 -ը վիրավորվել է, իսկ երկուսը` մահացել», - ասել է Ադրիան Էդվարդսը: Թուրքական անանուն պաշտոնական աղբյուրները նշում են, որ սիրիացիները հիմնականում Հարեմ քաղաքից են, որտեղ հիմա պայքար է ընթանում: Սրանով Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը կհասնի 120.000-ի: Սահմանը հատած նոր փախստականները տեղափոխվել են փախստականների համար նախատեսված մոտակա ճամբարներ, կամ էլ մնում է թուրք բարեկամների տանը: 2011-ի մարտից սկսված քաղաքացիական պատերազմը Սիրիայում 36.000 մարդու մահվան պատճառ է դարձել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |