«Հարսնաքարի գործով» մեղադրյալների պաշտպանները հակասություններ են տեսել տուժող Արտակ Բայադյանի խոսքում![]() 9 նոյեմբերի 2012 - 21:52 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում այսօր ավարտվել է «Հարսնաքարի գործով» տուժող Արտակ Բայադյանի հարցաքննությունը: Պաշտպանական կողմը միջնորդել է հրապարակել տուժողի նախաքննական ցուցմունքները՝ դատաքննական ցուցմունքների հետ առկա հակասությունների պատճառով: Մեղադրանքի կողմը առարկել է, նշելով, որ հակասությունները արհեստածին են, տուժողն ընդամենը առավել հստակեցնում է իր ցուցմունքները, հակասության մասին խոսք լինել չի կարող: Դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ նշելով, որ կան տարբերություններ, որոնք կարող են էական լինել: Տուժողի նախաքննական ցուցմունքները հրապարակվել են, որին հետևել է հարցուպատասխան: Նախաքննության ընթացքում տուժողը հայտնել էր, որ ինչ-որ մեկը նախատում էր Վահե Ավետյանին հարվածած մատուցող Դավիթ Ադամյանին՝ ասելով, «մենք էստեղ, ո՞վ ես դու», ապա թևանցուկ արել տուժող Արկադի Աղաջանյանին և ուղեկցել դեպի ավտոկայանատեղի, և իրենք հետևել են նրանց, այսինքն՝ Նորայր Հայրապետյանի վերաբերյալ նախաքննության ընթացքում կոնկրետ ոչինչ չէր հայտնել: Իսկ արդեն դատաքննության ընթացքում նշել է «ինչ-որ մեկի» անունը՝ Նորայր Հայրապետյան: Տուժողը պարզաբանեց, որ առաջին ցուցմունքը տվել է նախաքննության սկզբում, երբ մտահոգ էր Վահե Ավետյանի առողջական վիճակով և չէր էլ փորձում շատ մանրամասներ հստակեցնել: Իսկ ավելի ուշ իր ցուցմունքը հստակեցվել է, երբ իրեն ճանաչման է ներկայացվել Նորայր Հայրապետյանը, և տուժողը ճանաչել է նրան: Հարցուպատասխանի ընթացքից դժգոհ ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը հայտարարել է, որ մտադիր է նոյեմբերի 16-ին նախատեսվող դատական նիստում ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատարանին: Նախատեսվում է, որ հաջորդ դատական նիստում ցուցմունքներ կտա տուժող Գարիկ Սողոմոնյանը:
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |