ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԸ ԿՄԻԱՎՈՐՎԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ 5 մայիսի 2005 - 08:51 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի միլի մեջլիսը եւ Թուրքիայի Ազգային մեծ խորհուրդը համատեղ պայքար կսկսեն աշխարհում Հայոց ցեղասպանությունը «մերկացնելու» ուղղությամբ: Այդ մասին, Բաքվում այցով գտնվող թուրքական խորհրդարանի անդամներ Էմին Շերինի եւ Հուսեյն Մումթազի ընդունելության ժամանակ հայտարարել է Միլի մեջլիսի փոխխոսնակ Արիֆ Ռահիմզադեն: Ա.Ռահիմզադեն ընդգծել է ադրբեջանա-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման կարեւորությունը: Փոխխոսնակը նշել է նաեւ երկու երկրների խորհրդարանների ջանքերը ավելացնելու անհրաժեշտությունը ցեղասպանության ճանաչմանն ուղղված հայկական քաղաքականության դեմ «պայքարում»: Իր հերթին թուրք խորհրդարանական Էմին Շերինը ընդգծել է կապերի անքակտելիությունը եղբայրական ժողովրդների միջեւ եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի կարեւորությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունների ամրապնդման հարցում: «Ադրբեջանի խորհրդարանը շատ փաստեր է հայտնաբերել, որոնք մերկացնում են հայերի քաղաքականությունը: Միավորելով ջանքերը, մենք պետք էհակազդենք եւ մերկացնենք հայերի քարոզչությունը»,-ընդգծել է Է.Շերինը: Նա նաեւ նշել է, որ Թուրքիա վերադառնալուն պես այդ թեման կդրվի քննարկման Ազգային մեծ ժողովում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |