«Առավոտ». Սամվել Բալասանյանը Վարդան Ղուկասյանի առանձնասենյակում «ժուչոկ» է հայտնաբերել10 նոյեմբերի 2012 - 09:54 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ-ական մեր աղբյուրների պնդմամ՝ օրեր առաջ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնասենյակի պատերը քանդուքարափ արած Սամվել Բալասանյանի ջանքերը ապարդյուն չեն անցել, նա այնտեղից 6 «ժուչոկ» է հայտնաբերել։ Միգուցե շատերին սա առասպելի ժանրից թվա, սակայն «Առավոտ»-ի աղբյուրները հավաստիացնում են, որ դա հարյուր տոկոսանոց ճշմարտություն է։ Նրանց մեկնաբանմամբ՝ եթե Սամվել Բալասանյանը լուրջ տեղեկություններ չունենար «ժուչոկների» մասին, չէր ստանձնի ռեմոնտի գործը, որն անչափ ծախսատար է ընտրածախսերի ու Վարդան Ղուկասյանի թողած պարտքերի ֆոնին։ «Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը հերքեց այս տեղեկությունը՝ փոխանցելով, որ այն իրականությանը չի համապատասխանում։ Մինչդեռ պարոն Բալասանյանի շրջապատից որոշ մարդիկ պնդում են, որ նորընտիր քաղաքապետը պաշտոնապես հերքելուց զատ՝ այլ տարբերակ չուներ, հաստատելու դեպքում ստիպված է «Չայկայի» պատմության օրն ընկնել՝ դիմել ոստիկանությանը, քանի որ տվյալ դեպքում գաղտնալսմամբ խախտվում է ոչ միայն նրա անձնական կյանքի իրավունքը, այլև ոտնահարվում է հանրային շահը։ Իսկ անընդհատ ոստիկանության դռներն ընկնելը այնքան էլ պատվաբեր չէ գյումրեցի պաշտոնյայի հաճար»,- գրում է «Առավոտ»-ը։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |