Հնագետներն Իսրայելում նեոլիթի շրջանի ջրհոր են հայտնաբերել

Հնագետներն Իսրայելում նեոլիթի շրջանի ջրհոր են հայտնաբերել

PanARMENIAN.Net - Իսրայելցի գիտնականները հին ջրհոր են հայտնաբերել, որը կառուցվել է նեոլիթի դարաշրջանում, մոտ 8,5 հազար տարի առաջ: Այդ մասին հայտնել է Իսրայելի հնությունների վարչությունը:

«Այս գտածոն մեծ ավանդ կունենա այդ դարաշրջանի մշակութային ու տնտեսական հարաբերությունների ուսումնասիրության գործում»,-ասել է վարչության աշխատակից Օմրի Բարզիլայը:

Ջրհորում հայտնաբերվել են նաև երկու մարդկանց՝ երիտասարդ աղջկա և պատանու, մասունքներ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---