Բրեդ Փիթը փորձում է փրկել աշխարհը «Համաշխարհային պատերազմ Զ» նոր ֆիլմում (վիդեո)

Բրեդ Փիթը փորձում է փրկել աշխարհը «Համաշխարհային պատերազմ Զ» նոր ֆիլմում

PanARMENIAN.Net - «Համաշխարհային պատերազմ Զ»-ը պոստապոկալիպտիկ սարսափ ֆիլմ է, որը նկարահանվել է Մաքս Բրուքսի համանուն վեպի հիման վրա: Ֆիլմի ռեժիսորը Մարկ Ֆոսթերն է, իսկ գլխավոր դերում՝ Բրեդ Փիթը: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան ծրագրված է 2013թ. հունիսի 20-ին:

Ֆիլմը պատմում է զոմբիների գրոհի մասին, որը սպառնում է մարդկության գոյությանը: Զոմբիների բանակը գրավում է մի երկիրը մյուսի հետևից: Փորձելով կանխել վրա հասնող աշխարհի վերջը՝ հազարավոր զինվորականներ են զոհվում Ռուսաստանից, Եվրոպայից, Ասիայից և ԱՄՆ-ից: Երկիրն աղետի եզրին է, և բոլորովին անհայտ է, թե ինչպես պայքարել հակառակորդի դեմ, եթե նա արդեն մեռած է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---