Փակ շուկայի դիմաց ցույց էր. մասնակիցները պահաջում էին վերականգնել հուշարձանը![]() 10 նոյեմբերի 2012 - 13:12 AMT PanARMENIAN.Net - «Փրկենք Փակ շուկան», «Մեր քաղաքը» և «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնող խմբերն այսօր ցույց էին անցկացնում Փակ շուկայի դիմաց՝ պահանջելով վերակառուցել շուկան այնպես, ինչպես այն եղել է նախկինում: Հավաքի կազմակերպիչ Դավիթ Ստեփանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ միջոցառումը նպատակ ունի ահազանգելու փակ շուկայում պարբերաբար վերսկսվող և ընդհատվող շինարարական աշխատանքների մասին.«Ըստ մեր տեղեկությունների՝ վերեջերս քաղաքաշինական խորհուրդը քննարկել է Փակ շուկայի վերկանագնման մի նախագիծ, որը մերժվել է: Մեր գլխավոր պահանջն այն է, որ հուշարձանը նույնությամբ վերականգնվի, այդ նպատակով մենք՝ մտահոգ քաղաքացիներս, մտադիր ենք նամակ ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Բացի այդ՝ մենք կազմակերպել ենք նաև ստորագրահավաք»,-ասաց նա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |