Թուրքագետ. Ցանկացած ռազմական զարգացում Իրանի շուրջ լուրջ հետևանքներ կունենա Արցախի հակամարտության համար![]() 10 նոյեմբերի 2012 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի հակամարտությունը Հայաստանի «խաղը» չէ, բայց մեր երկիրը գտնվում է շատ մեծ ռիսկային գոտում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Նա նկատեց, որ սիրիական ճգնաժամի ֆոնին ցանկացած ռազմական զարգացում Իրանի շուրջ լուրջ հետևանքներ կարող է ունենալ Արցախի հակամարտության համար: Թուրքագետը հիշեցրերց, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ կարող է զինել Վրաստանին և Ադրբեջանին, ինչը մեզ համար, մեղմ ասած, ձեռնտու չէ: Անդրադառնալով Սիրիայի հայկական համայնքի հարցին, Անուշ Հովհաննիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ամենաուժեղը համարվող Սիրիայի հայկական համայնքը անդառնալի կորուստներ է կրել: «Դա սիրահայության ֆիզիկական գոյատևման խնդիրն է: Արտահոսքը շարունակվում է, բայց բարձրացած մեծ ալիքը հանդարտվել է»,- նկատեց թուրքագետը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |