Նաիրա Զոհրաբյանը քաղաքական խորհրդակցություններ սկսելու առաջարկով պաշտոնապես կդիմի նաև ՀՀԿ-ին և ՕԵԿ-ին![]() 10 նոյեմբերի 2012 - 16:03 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը այսօր հանդիպել են ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի և Արսեն Համբարձումյանի հետ: Նաիրա Զոհրաբյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում չցանկացավ մանրամասներ հայտնել և ասաց, որ հանդիպման ժամանակ քններկել են ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացրած օրակարգային խնդիրները: «100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի և կառավարման խորհրդարանական համակարգի անցման խնդիրները կան նաև ՀՅԴ-ի օրակարգում, և ես կարծում եմ, որ մեր քննարկումները բավական լուրջ հիմք են, որպեսզի մենք կարողանանք մշակել մեկ միասնակական քաղաքական օրակարգ: Այնպես, որ կարծում եմ՝ առաջին հանդիպումը ՀՅԴ-ի հետ տալիս է հիմք՝ ենթադրելու, որ քաղաքական ուժերի հետ հնարավոր է կոնսուլիդացիա մի քանի կարևոր խնդիրների շուրջ»,- ընդգծեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նաև տեղեկացրեց, որ երկուշաբթի կսկսեն հանդիպումները «Ժառանգության» հետ: Եկող շաբաթվա ընթացքում նախատեսված են հանդիպումները ՀԱԿ-ի հետ: Այսօր Նաիրա Զոհրաբյանը քաղաքական խորհրդակցություններ սկսելու առաջարկով պաշտոնապես կդիմի նաև ՀՀԿ-ին և ՕԵԿ-ին: «Եթե ընդունեն մեր առաջարկը, իրենց հետ կքննարկենք այն խնդիրները, որոնք կարևոր ենք համարում երկրում համակարգային փոփոխություններ անելու հարցում: Եթե չեն ընդունի՝ դա իրենց իրավունքն է»,- ասաց նա: Հիշեցնենք՝ ԲՀԿ-ն հանդես է եկել առաջարկով՝ սկսել քաղաքական խորհրդակցություններ երկրում համակարգային լուրջ փոփոխպություններ անելու համար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |