MIGnews.com. Քաթարը և ԱՄԷ-ն խնդրում են Պենտագոնին տեղադրել ամերիկյան ՀՀՊ տարրեր

MIGnews.com. Քաթարը և ԱՄԷ-ն խնդրում են Պենտագոնին տեղադրել ամերիկյան ՀՀՊ տարրեր

PanARMENIAN.Net - Պենտագոնը հաղորդում է, որ Քաթարը և ԱՄԷ-ն խնդրում են տեղակայել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության տարրեր 7,6 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ:

Քաթարը խնդրել է Terminal High Altitude Area Defense (THAAD) երկու մարտկոցների առաքում, 12 հակահրթիռային գործարկման համալիրներ, ինչպես նաև ժամանակակից ռադարային համակարգեր:

ԱՄԷ-ն խնդրել է THAAD 48 հրթիռներ և 9 հթիռային գործարկման սարքեր:

Պենտագոնը հավանություն է տվել գործարքին, հայտարարելով, որ ՀՀՊ տեղակայումը կնվազեցնի Քաթարի և ԱՄԷ-ի կախվածությունն ամերիկյան զինված ուժերից, հաղորդում է MIGnews-ը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---