Նոյեմբերի 13-14-ին արևի լրիվ խավարում կլինի

Նոյեմբերի 13-14-ին արևի լրիվ խավարում կլինի

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-14-ին տեղի կունենա Արեգակի լրիվ խավարում: Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար: Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից` Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ (լրիվ խավարում) կամ դրա մի մասը միայն (մասնակի խավարում):

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են Հայկական աստղագիտական ընկերությունից, մասնակի խավարումը կսկսվի նոյեմբերի 13-ին Գրինվիչի ժամանակով ժամը 19:37-ին, իսկ լրիվ խավարումը՝ 20:35-ին: Ժամը 22:12-ին կլինի առավելագույն փուլը, որը կտևի 4 րոպե 2 վայրկյան: Հայաստանից խավարումը չի երևալու: Ավելացնենք, որ այս խավարումը 2012 թվականի Արեգակի երկու խավարումներից երկրորդն է:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---