Վարչապետ. 21-րդ դարում հայ ժողովուրդը կարող է լինել մրցունակ, եթե լինի կրթված![]() 10 նոյեմբերի 2012 - 17:30 AMT PanARMENIAN.Net - «Լույս» հիմնադրամը կոչ է անում դրամահավաքի միջոցով միավորվել կրթության շուրջ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Սարդարապատի հուշահամալիրի մոտ կազմակերպված միջոցառման ժամանակ հիմնադրամի ղեկավար Ժաքլին Կարաասլանյանը նշել է, որ յուրաքանչյուր հայի 10 դոլարը տարեկան կազմում է 100 միլիոն դոլար, որը 2015 թ.-ին հիմք կդառնա «Լույս» կրթական ֆոնդի կենսունակության համար: ՀՀ վարչապետի խոսքով՝ նման հավաքներով սկիզբ է դրվում մի շարժման, որը պետք է հասնի ցանկացած հայկական օջախ և ընտանիք, անկախ նրանից, թե որտեղ է ապրում այդ ընտանիքը: «Մենք ցանկանում ենք բոլոր հայերին միավորել հիմնադրամի շուրջ: 21-րդ դարում համախմբման լավագույն ձևը գիտելիքի, գաղափարի տարածումն է: Գիտելիքի խորհուրդն ու կրթության նկատմամբ սերն է, որ մեզ կարող է միավորել: Համոզված ենք, որ սա է ճիշտ ռազմավարությունը, որովհետև 21-րդ դարում հայ ժողովուրդը կարող է լինել մրցունակ, եթե լինի կրթված, եթե մեր երիտասարդները ստանան աշխարհում լավագույն կրթությունը: Դա է մեր նպատակը և դրան հասնելու համար պետք է բոլորին՝ նրանց, ովքեր կարևորում են երիտասարդ սերնդի կրթությունը, միավորենք այս գաղափարի շուրջ»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ իրենք ցանկանում են ձևավորել մեծ հիմնադրամ, որի միջոցները բացառապես կուղղվեն տաղանդաշատ հայ երիտասարդների կրթության ֆինանսավորմանը: Այնուհետև հիմնադրամի ուսանողները ներկայացրել են իրենց գործունեությունը՝ պետական կառավարման մարմիններում և մասնավոր հատվածում: Միջոցառմանը ներկա են եղել նաև «Լույս» հիմնադրամի կրթական խորհրդի անդամները, հիմնադրամի գործընկերները, «Լույսի» շրջանավարտները, նրանց կրտսեր գործընկերները` մենթիները և կամավորները: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |