Թբիլիսիում բացվել է լուսանկարիչ Ազատ Մանուկյանի ցուցահանդեսը11 նոյեմբերի 2012 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն»մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվել է Ազատ Մանուկյանի լուսանկարների ետ մահու ցուցահանդեսը, որը նվիրված է նրա 75-ամյակին: Ինչպես հայտնում են «Հայարտուն» կենտրոնից, բազմամարդ դահլիճում հավաքվել էին վարպետ ստեղծագործողին ճանաչողները, գործընկերները, բարեկամ-հարազատները, ընտանիքի անդամները: Ներկաների շրջանում էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վիրահայոց թեմի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ազատ Մանուկյանի արվեստի գնահատողները: «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը, բացելով ցուցահանդեսը տեղեկացրեց, որ այն կազմակերպել են Վրաստանի հայ նկարիչների միությունը և «Հայարտուն» մշակույթի կենտրոնը՝ ՀՀ Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների աջակցությամբ և ափսոսնքով նշեց, որ նախատեսված Ազատ Մանուկյանի անհատական ցուցահանդեսը դարձավ ետմահու: Ցուցահանդեսում տեղ գտած մոտ 90 լուսանկարների շրջանում են սիրելի և անմոռաց դեմքեր, պատմական դեպքեր ու իրադարձություններ, որ լուսանկարչական արվեստի կատարելությամբ անմահացրել էր կոլորիտային հայը Հավլաբար թաղամասից: Խոսելով Ազատ Մանուկյանի լուսանկարչական արվեստի մասին, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը կարևորեց լուսանկարչի մոտ գործող կախարդական եռանկյունին՝ դա լուսանկարչական սարքն էր, լուսանկարվող սուբյեկտը և լուսանկարողի ճիշտ ընտրած պահը, որը ակնթարթային մի շրխկոցով «կանգնեցնում էր» ամենազոր ժամանակի հանդարտ ընթացքը: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 17-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |