Բացվել է աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսը11 նոյեմբերի 2012 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին Երևանի «Ակադեմիա» պատկերասրահում բացվել է աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի «Ակադեմիա» պատկերասրահում դիտել է ցուցահանդեսը: Ցուցադրությունը կազմակերպվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի օրհնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և նվիրվում է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի 100-ամյա հոբելյանին: Արա Գյուլերը ծնվել է 1928թ. օգոստոս 16-ին Ստամբուլում: 1961թ. ավարտել է զինվորական ծառայությունը և աշխատանքի անցել «Հայաթ» թերթում` գլխավորելով լուսանկարչական բաժինը: 1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքեր և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում: 1970-ականներին լուսանկարել է այնպիսի հեղինակավոր դեմքերի, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալլասը, Ջոն Բերգերը, Բերնարդ Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլք: 1975թ. նկարահանել է «Հերոսի վերջը» վավերագրական ֆիլմը: 2004թ. Ստամբուլի Տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր է: Գյուլերը համարվում է Թուրքիայում ֆոտոնկարչության հիմնադիրը, ինչի համար էլ ստացել է «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» անունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |