Հրայր Թովմասյան. Իրանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում տրամաբանական է ու օբյեկտիվ![]() 12 նոյեմբերի 2012 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը բարձր է գնահատում Իրանի անաչառ դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում: «Իրանը գործում է միանգամայն տրամաբանական և օբյեկտիվ Ղարաբաղի հարցում»,-հայտարարել է Թովմասյանը իր իրանցի պաշտոնակից Մորտեզ Բահթիարի հետ հանդիպմանը: Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ նախարարը նշել է, որ Հայաստանի ու Իրանի համագործակցության ճանապարհին խոչընդոտներ չկան: Իրանի պաշտոնյաները բազմիցս են հայտարարել, որ Թեհրանը պատրաստ է աջակցել ղարաբաղյան կարգավորմանը, հայտնում է իրանական Fars գործակալությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |