ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԱՆԿԱՑՐԵԼ Է ՋԱՎԱԽՔԻՑ ԵԿՈՂ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԸ 6 մայիսի 2005 - 09:23 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 1-ից Վրաստանի հայաբնակ Ջավախքից Հայաստան մուտք գործող ուղեւորատրանսպորտի մաքսային մուծումները նախկին 21.000 դրամի փոխարեն կկազմեն 37.000 դրամ, հաղորդում է Ա-Ինֆո գործակալությունը: Նախօրեին, Վրաստանի եւ Հայաստանի սահմանային Բավրա հայկական մաքսային կետում մոտ հինգ ժամ կանգնեցվել են Ջավախքից ՀՀ մեկնող ուղեւորատար վրացական պետհամարանիշներով միկրոավտոբուսները: Հայաստանի մաքսատան աշխատողները մուտքի արգելումը պատճառաբանել են նրանով, որ դրա իրավունքի համար պետք է ունենալ կամ հատուկ միջպետական պայմանագիր, կամ յուարքանչյուր մուտքի համար վճարել մոտ 37.000 դրամ (խոսքը 7 եւ ավելի նստատեղ ունեցող մեքենաների մասին է): Այս պահանջը վրդովմունք է առաջացրել մեքենավարների եւ ջավախքցի ուղեւորների մոտ, քանի որ այն ուղղակիորեն անդրադառնում է ջավախքցիների սոցիալական վիճակի վրա եւ ենթադրում է նաեւ Հայաստան-Ջավախք երթուղու ճանապարհավարձի ավելացում: Ի դեպ նշենք, որ վրացական կողմից նման ցուցումներ չկան: Հակառակը, դեռեւս 2004թ. Վրաստանի խորհրդարանը հաստատել է Վրաստան մուտք գործող օտարերկրյա մեքենաներից գանձվող հարկերի առավելագույն չափը` մոտ 10 լարի (մոտ 5 դոլար):![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |