Ֆրեդդի Ռոուչ. Վանես Մարտիրոսյանը բավականաչափ ակտիվ չէր, ուստի մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ

Ֆրեդդի Ռոուչ. Վանես Մարտիրոսյանը բավականաչափ ակտիվ չէր, ուստի մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանի մարզիչ Ֆրեդդի Ռոուչը Էրսիլենդի Լարայի հետ մենամարտից հետո խոստովանել է, որ Մարտիրոսյնաը բավականաչափ ակտիվ չէր, ուստի պետք է այդ ուղղությամբ աշխատեն:

«Երկու բռնցքամարտիկներն էլ հիասթափված էին, և Լարան գոտկատեղից ներքև, ապա գլխով հարվածներ հասցրեց. չեմ կարծում, որ դրանք պատահական էին»,-Ռոուչի խոսքերը փոխանցում է boxingscene.com-ը:

Վանես Մարտիրոսյան-Էրիսլենդի Լարա մենամարտն ավարտվել է ոչ ոքի, քանի որ 9-րդ ռաունդում նրանք բախվել են գլուխներով, և Մարտիրոսյանի հոնքը պատռվել է: Բժիշկներն արգելել էին հայ բռնցքամարտիկին շարունակել մենամարտը: Մարտն ավարտվել է 86:85, 84:87 և 86:86 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---