Տրայան Հրիստեան` ԵՄ մուտքի վիզաների տրամադրման գործընթացի պարզեցման մասին. Հայաստանը մեծ երկիր չէ, գործընթացն արագ կընթանա12 նոյեմբերի 2012 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում է Եվրամիության խորհրդատվական խումբը` դեսպան Տրայան Հրիստեայի գլխավորությամբ: Պատվիրակության նպատակը Հայաստանի համար ԵՄ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի պարզեցման մասին լրացուցիչ տեղեկություններ տրամադրելն է: «Հայաստանը մեծ երկիր չէ, և գործընթացը համեմատաբար հեշտ և արագ կընթանա», - ասաց Տրայան Հրիստեան` անդրադառնալով մի քանի երկրներում նույն գործընթացի ձգձգմանը: ԱԳՆ-ում ԵՄ բաժնի պետ Մհեր Մարգարյանի խոսքով՝ կենսաչափական անձնագրերի մասով համաձայնագրում որևէ կետ ներառված չէ: «Բայց այդ անձնագրերով ճամփորդելը հետագայում հնարավոր է ավելի հեշտ լինի», - ասաց նա: ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է դեկտեմբերին, վավերացման գործընթացը փոքր-ինչ երկար կտևի, կստեղծվի համատեղ կոմիտե` դիտարկման նպատակով, կսահմանվի վիզաների ստացման համար անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթերի միասնական ցանկը: ԵՄ և Հայաստանը մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շուրջ բանակցությունները նախաստորագրել են հոկտեմբերի 18-ին, Բրյուսելում: Համաձայնագրի նպատակն է դյուրացնել ՀՀ քաղաքացիներին կարճաժամկետ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը (մինչև 180 օր մնալու համար): Այս համաձայնագրով մուտքի արտոնագրերի վճարը կնվազի մինչև 35 եվրո` բոլոր քաղաքացիների համար: Որոշակի խմբերի համար (աշակերտներ, ուսանողներ, գիտաշխատողներ, լրագրողներ և այլն) կպարզեցվեն ճամփորդության նպատակը հիմնավորող փաստաթղթերը: Կկրճատվեն բոլոր տեսակի մուտքի արտոնագրերի ուսումնասիրության համար պահանջվող ժամկետները: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |