Լույս է տեսել GeoGebra ծրագրի ուսուցման դասագիրք

Լույս է տեսել GeoGebra ծրագրի ուսուցման դասագիրք

PanARMENIAN.Net - «Անտարես» հրատարակչությունը հրատարակել է GeoGebra ծրագրի ուսուցման դասագիրք: «Դինամիկ մաթեմատիկա բոլորի համար» խորագրով գրքում ներկայացված են GeoGebra-ի հիմնական հնարավորությունները, գործիքները, հրամաններն ու առանձնահատկությունները: Առաջարկվող բազմաթիվ լաբորատոր աշխատանքները ներկայացնում են ամենօրյա դասապրոցեսում GeoGebra-ի օգտագործման հնարավոր տարբերակները:

Գրքին կից լազերային սկավառակը պարունակում է ինչպես նրանում դիտարկվող բոլոր ուսուցողական օրինակների, այնպես էլ դասապրոցեսում GeoGebra ծրագրի կիրառման հնարավորությունները ներկայացնող լաբորատոր աշխատանքների GeoGebra ֆայլերը: Լազերային սկավառակը պարունակում է նաև տարբեր թեմաներով մեծաքանակ ինտերակտիվ մոդելներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---