Երևանում կայացել է ոսկերչության վարպետների մրցույթ` նվիրված Ոսկերչի օրվան

Երևանում կայացել է ոսկերչության վարպետների մրցույթ` նվիրված Ոսկերչի օրվան

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին Երևանի «Գնոմոն» ոսկերչական գործարանում կայացել է ոսկերչության վարպետների մրցույթ` նվիրված Հայաստանում Ոսկերչի օրվան:

Երկու անվանակարգերում` «Լավագույն ոսկերչական արտադրանք» և «Լավագույն դիզայն», իրենց աշխատանքներն են ներկայացրել մասնակիցների 4 խմբեր, հաղորդում է ԵՈԳ մամուլի ծառայությունը:

Առաջին խումբը ղեկավարել է Արմենակ Եղիազարյանը, երկրորդը` Լիլիթ Պետրոսյանը, երրորդը` Գեղամ Ստեփանյանը, չորրորդը` Աղասի Պողոսյանը:

Ժյուրիի կազմում ներառված են «Գնոմոնի» գլխավոր տնօրեն Էմիլիա Գրիգորյանը, տեխնիկական տնօրեն Հովհաննես Եսայանը, Հայաստանի հայտնի նկարիչ Ռուբեն Արուտչյանը: Նրանք գնահատել են մրցութային աշխատանքները ըստ մի շարք չափանիշների` որակի, ստեղծագործական մոտեցման, նորագույն տեխնոլոգիաների կիառման և այլն:

Մրցույթի արդյունք առաջին հորիզոնականը զբաղեցրել է առաջին խումբը, երկրորդը` իրար միջև կիսել են 2-րդ և 3-րդ խմբերը, իսկ 4-րդ խումբը հայտնվել է 3-րդ հորիզոնականում:

Մրցույթի հաղթողները դրամական պարգևատրումներ են ստացել:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---