«INTEL-Ի ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՕՐԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 6 մայիսի 2005 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 4-ից 6-ը Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում անցկացվեցին Intel-ի համակարգչային գիտելիքների օրեր: Միջոցառումների ընթացքում ցուցադրվել են «Intel Centrino» նորագույն տեխնոլոգիայի բազայի հիման վրա Հայաստանում արտադրվող նոր նոթբուքերը, ինչպես նաեւ` ցանցային կառավարման նոր ծրագիր եւ հատուկ այս համակարգի համար ստեղծված միկրոսխեմաներ: Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ ուղղություններից էին` մաթեմատիկական մոդելավորումը, մուլթիմեդիան կրթություն մեջ, 3D դիզայն, ինչպես նաեւ մոբիլ սարքերի կիրառումը տարբեր ոլորտներում: Ինչպես PanARMENIAN.NET-ի .am խմբագրությանը հայտնել է Intel ընկերության ներկայացուցիչ Ռենատ Մինաժզինովը` «Intel Centrino» համակարգի ստեղծման աշխատանքներին մասնակցում են տասնյակից ավելի հայ մասնագետներ: Եռօրյա միջոցառման վերջին օրն անցկացվել է սեմինար, որի ընթացքում Intel-ի մասնագետները պատմեցին աշխարհում նորագույն տեխնոլգիաների ոլորտում տեղի ունեցած նորությունների մասին: Բացի այդ, «Intel» եւ «UNICOMP» ընկերության կողմից հանձնվել են նվերներ եւ խաղարկվել են մրցանակներ: Գլխավոր մրցանակն էր «Intel Centrino» նորագույն տեխնոլոգիայի բազայի հիման վրա ստեղծված Unicomp նոթբուքը: Խաղարկությանը մասնակցել են միայն Ճարտարագիտական համալսարանի ուսանողները: Մեկ նոթբուք էլ ընկերությունները նվիրեցին համալսարանի ռեկտորատին: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |