ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՊԱՐԾԵՆԱԼՈՒ ՇԱՏ ԲԱՆ ՈՒՆԻ

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանի ԶՈՒ պաշտպանական գնահատում անցկացնող ԱՄՆ ԶՈՒ աշխատանքային խմբի ղեկավար, գնդապետ Մայքլ Անդերսենի հետ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում Մայքլ Անդերսենը ամբողջ պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ ԶՈՒ գնահատման ողջ ընթացքում ցուցաբերած անկեղծության եւ թափանցիկության համար: Նրա խոսքերով` թեեւ հայկական բանակը համեմատաբար երիտասարդ է, այնուամենայնիվ արդեն շատ բան ունի պարծենալու համար: Գնդապետը, մասնավորապես, շատ տպավորված էր զինվորների նկատմամբ ունեցած հոգածությամբ եւ մարտական տեխնիկայի հանդեպ տարվող խնամքով: Բացի այդ Մայքլ Անդերսենը անդրադարձել է նաեւ ԶՈՒ-ն պայմանագրային զինծառայողներով համալրելու հարցին, ինչպես նաեւ զորավարժությունների ընթացքում զորամիավորումները պահեստազորայիններով կազմակերպված կերպով համալրելու իր կողմից կատարված դիտարկումներին:
 Ուշագրավ
---