Հունահռոմեական ոճի ըմբիշ Վահրամ Խաչատրյանը դարձել է Համաուկրաինական մրցաշարի հաղթող

Հունահռոմեական ոճի ըմբիշ Վահրամ Խաչատրյանը դարձել է Համաուկրաինական մրցաշարի հաղթող

PanARMENIAN.Net - Տերնոպոլում տեղի է ունեցել Հունահռոմեական ոճի ըմբշամարտի համաուկրաինական մրցաշար: Ուկրաինայի Հայերի միության մարզադպրոցի մարզիկներն աչքի են ընկել բարձր արդյունքներով: Մինչև 66 ք/կ-ում եզրափակչում պայքարել են Ուկրաինայի Հայերի միության մարզադպրոցի երկու սաներ: Առաջին տեղը զբաղեցրել է Վահրամ Խաչատրյանը, ով հաղթել է Կամիլդին Իսմաիլովին, հաղորդում է analitika.at.ua-ն:

ՈւՀՄ մարզադպրոցում հունահռոմեական ոճի ըմբշամարտի պարապմունքներն անցկացնում է միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Մանվել Սահրադյանը:

Մեկ այլ վաստակավոր մարզիչ Արտուշ Թումանյանը հաճախ խորհրդատվություններ է անցկացնում մարզադպրոսի սաների հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---