Քաղաքագետ. ՀՀԿ-ն ճիշտ կանի՝ ընդունի ԲՀԿ-ի առաջարկը12 նոյեմբերի 2012 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Երկրում որևէ համակարգային խնդիր լուծելու համար պետք է ուժային կոնսուլիդացիա: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնորոշմամբ՝ Հայաստանը գտնվում է խորը ճգնաժամի մեջ և որևէ քաղաքական ուժ միայնակ չի կարող դուրս բերել երկիրն այս ճգնաժամից. մինչև հիմնական քաղաքական ուժերը չգան հայտարարի, դա տեղի չի ունենա: «Ես կարծում եմ, որ Հայաստանին պետք է մի մեծ կոալիցիա: Եվ անկախ ամեն ինչից, եթե մարդիկ սեփական իշխանությունների հանդեպ վստահություն չունենան, եթե հասարակ քաղաքացին չզգա, որ ինքը ունի ներդաշնակություն սեփական իշխանության հետ, Հայաստանում ոչինչ չի փոխվի»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Երվանդ Բոզոյանը: Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մտադրությանը՝ խորհրդատվությունների հրավիրել նաև ՀՀԿ-ին և ՕԵԿ-ին, քաղաքագետը նկատեց, որ իշխող կուսակցությունը ճիշտ կանի ընդունի այդ առաջարկը: «ՀՀԿ-ն այսօր Հայաստանում բավական ազդեցիկ ուժ է, և ճիշտ կլինի, որ իրենք էլ միանան այդ ֆորմատին: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա իմ կարծիքով, այս կուսակցությանը կշիռն ու դերակատարությունը մեծ չէ, և դրա մասնակցել-չմասնակցելը էական դեր չի կատարի երկրի զարգացման տեսանկյունից»,- շեշտեց քաղաքագետը: Հիշեցնենք՝ ԲՀԿ-ն հանդես է եկել առաջարկով՝ սկսել քաղաքական խորհրդակցություններ երկրում համակարգային լուրջ փոփոխպություններ անելու համար: Այս կուսակցությունն արդեն հանդիպումներ է ունեցել ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի հետ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |