Լիլիթ Մկրտչյանը դուրս է եկել շախմատի աշխարհի առաջնության երկրորդ ռաունդ![]() 12 նոյեմբերի 2012 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը դուրս է եկել շախմատի կանանց աշխարհի առաջնության երկրորդ փուլ: Խանտի Մանսիյսկում առաջին ռաունդի երկրորդ պարտիայում նա սև խաղաքարերով հաղթեց Քեթևան Գրանտ-Արխամիային Շոտլանդիայից: Մինչ այդ նա հաղթել էր նաև առաջին հանդիպման ժամանակ: Այդպիսով, Մկրտչյան- Գրանտ-Արխամիա հաշիվը դարձավ 2:0 հօգուտ Մկրտչյանի և նա դուրս եկավ երկրորդ փուլ: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը ոչ ոքի՝ 1:1 խաղաց Սոֆիկո Խուխաշվիլու հետ Վրաստանից: Այս զույգի հաղթողը պարզ կդառնա թայ բրեյքից հետո, որը տեղի կունենա նոյեմբերի 13-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |