Եգիպտական Egypt Air ավիաընկերության ուղեկցորդուհիներն ուղևորներին կդիմավորեն հիջաբներով

Եգիպտական Egypt Air ավիաընկերության ուղեկցորդուհիներն ուղևորներին կդիմավորեն հիջաբներով

PanARMENIAN.Net - Հիմնադրման 80 տարվանից ի վեր առաջին անգամ եգիպտական Egypt Air ավիաընկերության ուղեկցորդուհիները ուղևորներին կդիմավորեն հիջաբներով:

Եգիպտական Egypt Air ավիաընկերության ուղեկցորդուհիները ուղևորներին կդիմավորեն հիջաբներով: Հիջաբները կատարված կլինեն ավիաընկերության գույներով՝ կապույտ, ոսկեգույն և կարմիր:

Հիջաբ կրելու մասին որոշումն ընդունվել է ավիաընկերության և քաղավիացիայի նախարարության համատեղ քննարկման արդյունքում՝ աշխատակիցների մի քանի գործադուլից հետո: Գործադուլների հիմնական պահանջներից մեկը աշխատանքային ժամերին հիջաբ կրելն էր:

Նախկինում հիջաբ կրելու համար աշխատանքից ազատված ուղեկցորդուհիները վերադարձվել են աշխատանքի նախկին վայրերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---