ԵՀ-ն մտադիր է դադարեցնել ավիաընկերություններից հարկերի գանձումը ջերմոցային գազերի արտանետման համար

ԵՀ-ն մտադիր է դադարեցնել ավիաընկերություններից հարկերի գանձումը ջերմոցային գազերի արտանետման համար

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը մտադիր է մինչև 2013-ը դադարեցնել ավիաընկերություններից ջերմոցային գազերի արտանետման համար բնապահպանական հարկի գանձումը: Այդ մասին նոյեմբերի 12-ին հայտարարել է կլիմայի հարցերով եվրահանձնակատար Կոնի Հեդեգորը: Նրա խոսքով, Եվրահանձնակատարը պատրաստ է դադարեցնել այդ հարկի գործողությունը մինչև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության գլխավոր վեհաժողովի հավաքը, որը կկայանա 2013-ի աշնանը:

Ջերմոցային գազերի արտանետման համար ավիաընկերություններից հարկի գանձումը ամենահակասական եվրոպական նախագծերից է, որն առաջացնում է ավիացիոն լոբբիի սուր քննադատությունը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---