ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՓԱՐԻԶՈՒՄ 7 մայիսի 2005 - 07:43 AMT PanARMENIAN.Net - Ամռանը Փարիզում նախատեսվում է անցկացնել Արեւմտահայերի երրորդ համագումարը, հաղորդում է «Երկիր» թերթը: Առաջին երկու համագումարները տեղի են ունեցել 1917 եւ 1919 թթ. Երեւանում: Համագումարի անցկացման նախաձեռնող, Մոսկվայում հրատարակվող «Արմյանսկի վեստնիկ» եւ «Գրաժդանին» ամսագրերի գլխավոր խմբագիր Կարեն Միքայելյանի խոսքերով, նախաձեռնության նպատակն է ներկայացուցչական մարմինների` Ազգային ժողովի եւ Ազգային խորհրդի ձեւավորումը արեւմտահայերի տարբեր սերնդների ներկայացուցիչներից, որոնք բնակվում են աշխարհի շատ երկրներում: Այդ կառույցների գործունեությունը պետք է ուղղված լինի սփյուռքի ներուժի միավորմանը, համահայկական ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, հայկական պետականության անվտանգ, դինամիկ եւ կայուն զարգացման աջակցմանը, աշխարհում հայերի իրավունքների պահպանման առավել արդյունավետ մեխանիզմների որոնմանը: Շուրջ 500 պատվիրակներ (այդ թվում 50-ը Հայաստանից) կներկայացնեն մի քանի միլիոն հայերի: Կ.Միքայելյանի կարծիքով, Հայ Դատի լուծման համար պետք է պայքարեն աշխարհով մեկ սփռված հայերը: Անարդարացի է պահանջել Հայաստանի Հանրապետությունից, որ նա տարածքային պահանջներ ներկայացնի Թուրքիային, քանի որ դա լարվածություն է մտցնում երկու երկրների հարաբերությունների մեջ: Այդ պահանջներն էլ պետք է ներկայացվեն հենց ստեղծվելիք ներկայացուցչական մարմինների կողմից: Նրանց ներկայացուցիչները լիազորված կլինեն բանակցություններ վարել թուրքական իշխանությունների հետ Օսմանայան կայսրության ղեկավարների կողմից կատարված հանցագործությունների ճանաչման եւ դատապարտման, վնասի փոխհատուցման, ինչպես նաեւ բոլոր ցանկացողներին հայրենիք վերադառնալու հնարավարություն տրամադրելու վերաբերյալ: «Այսօրվա Հայաստանը պետք է կայանա որպես ապագա Հայաստանի միջուկ»,-գտնում է հրապարակախոսը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |