Իվանիշվիլին կրկին հայտարարել է Ռուսաստանմի հետ հարաբերությունները բարելավելու Թբիլիսիի ցանկության մասին

Իվանիշվիլին կրկին հայտարարել է Ռուսաստանմի հետ հարաբերությունները բարելավելու Թբիլիսիի ցանկության մասին

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Բելգիա կատարած առաջին արտասահմանյան այցի ընթացքում արտահայտվել է Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման օգտին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք հուսով ենք, որ Ռուսաստանի կառավարությունն ադեկվատ միջոցներ կձեռնարկի, որպեսզի թույ չտա իրավիճակի սրացում:

Նման իրավիճակն անբարենպաստ է թե Ռուսաստանի համար, թե Վրաստանի: Մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի խորացնենք և բարելավենք մեր պատմական հարաբերությունները»,- ասել է Իվանիշվիլին Բրյուսելում Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի հետ հանդիպումից հետո:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---