ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՄԵԾ ՀԱՅԵՐՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ԵՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորել է Մեծ հայրենական պատերազմի վետերաններին եւ Ղարաբաղի ազատագրական պատերազմի մասնակիցերին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: «Հայերի համար մայիսի 9-ը կրկնակի խորհուրդ ունեցող տոն է, Հաղթանակի եւ խաղաղության օր»,-նշել է նա: Այս տարի ամբողջ խաղաղասեր մարդկությունը տոնում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 60-ամյակը: «Թերեւս, ոչ պատահականորեն, այս օրը մեզ համար նշանավորվել է եւս մեկ հաղթանակով` 13 տարի առաջ Շուշի քաղաքը ազատագրվեց ադրբեջանական բռնազավթումից»,-հայտարարել է Ա.Մարգարյանը: Նա ցանկացել է վետերաններին առղջություն եւ հաջողություններ եւ ընդգծել, որ հաղթանակը, որը ձեռք է բերվել պատերազմի մասնակիցների խիզախության շնորհիվ, կօգնի բոլորին խաղաղ եւ հուսալի վաղվա օր կերտելու գործում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---